Արարչաբանությունն այն տեսությունն է, որը փորձում է ապացուցել, որ մարդը, երկիրը և տիեզերքի մյուս արարածները ստեղծվել են ի սկզբանե, ոչ թե ոչնչությունից պատահականորեն վերաճել պատահական գոյության:
Մենք ապրում ենք մի փոքրիկ, հոյակապ շինված, ինքնավար, ինքնակարգավորվող տիեզերանավի վրա: Գոյատևման, հաղթանակի ու մահվան հետ մեկտեղ, մենք վկաներն ենք դառնում գեղեցիկի, բույրի, սիրո և երաժշտության: Ապա մտածի՛ր սրա մասին. թվաբանությունը, իմաստասիրությունը, գարունը, կիրքը, սիրաբանությունը, հողագործությունը, աստղերը, մաստակը ոչնչությունի՞ց են գոյացել, պատահականորե՞ն են ստեղծվել:
Մինչ օրս երկրի վրա ապրած բոլոր սերունդներից մենք ունենք նվազագույն պատճառը չճանաչելու լուռ ներկայությունն այն Գիտական Մաթեմատիկոսի, ով շարժման մեջ դրեց մեր շուրջը գտնվող ամեն ինչ: Մենք պետք է սքանչանանք ու լցվենք երկյուղով՝ հանդուգն ու թերահավատ լինելու փոխարեն:
Շուրջ 3000 տարի առաջ Իսրայելի Դավիթ թագավորը գրեց. «Երբ ես նայում եմ երկնքին, Քո մատների աշխատանքին, լուսնին ու աստղերին, որ Դու հաստատել ես, ի՞նչ է մարդը, որի մասին մտածում ես Դու, և մարդու որդին, որին այցելելու ես:» (Սաղմոս 8:3-4)